18:17  ,  31 մայիսի, 2016

Մոուրինյոն չի ցանկանում «Մանչեսթեր Յունայթեդում» թողնել Մատային եւ Բլինդին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ աշխատել իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի եւ հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդի հետ, հաղորդում է Sky Sports-ը։ Անգլիական ակումբը կվաճառի նրանց տրանսֆերը, եթե ստանա արժանի առաջարկներ։

2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» Խուան Մատային գնել էր Լոնդոնի «Չելսիից», որն այն ժամանակ գլխավորում էր պորտուգալացի մարզիչը։ Ավարտված մրցաշրջանում Մատան բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման եւ խփել է 10 գոլ։

Մոուրինյոյի ծրագրերի մեջ չի մտնում նաեւ Բլինդը, քանի որ չի համապատասխանում կենտրոնական պաշտպանի վերաբերյալ նրա նախապատվություններին։ Ավարտված մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը մասնակցել է 56 հանդիպման, խփել է 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում