16:40  ,  31 մայիսի, 2016

Ռոնալդուն՝ Եվրո-2016-ի ամենաթանկ ֆուտբոլիստ, Իսպանիան՝ ամենաթանկ հավաքական

Bloomberg գործակալությունը կազմել է Եվրո-2016-ին մեկնող ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը: Առաջին տեղում է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 116 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը (79 միլիոն եվրո), իսկ 3-4-րդ տեղերը բաժանում են լեհ Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա») ու բելգիացի Էդեն Ազարը («Չելսի»)՝ 74-ական միլիոն եվրո:

Ամենաթանկ հավաքականն Իսպանիայինն է, որի 23 խաղացողների տրանսֆերային արժեքը կազմում է 736 միլիոն եվրո: Երկրորդը Գերմանիան է (663 միլիոն), եռյակը եզրափակում է Ֆրանսիան (551 միլիոն): 10 ամենաթանկ թիմերի թվում են նաեւ Բելգիան, Անգլիան, Իտալիան, Խորվաթիան, Լեհաստանը եւ Թուրքիան, իսկ ամենաէժան հավաքականը Հունգարիայինն է՝ 31 միլիոն եվրո, փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով