16:10  ,  31 մայիսի, 2016

«Փյունիկի» հարձակվողը տեղափոխվել է «Շիրակ»

Գյումրիի «Շիրակը» մայիսի 31-ին երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Փյունիկի» նախկին հարձակվող Ղուկաս Պողոսյանի հետ, հայտնում է ակումբի կայքը:

Իր նախկին ակումբի հետ Պողոսյանը պայմանգիրը խզել է մեկ ամիս առաջ, իսկ գյումրեցիների կազմում կխաղա մինչեւ 2018թ. հուլիսի 31-ը։

22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Հայաստանի բոլոր հավաքականներում, ինչպես նաեւ 18 տարեկանում Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել  է Սերբիայի եւ Կանադայի դեմ ընկերական հանդիպումներին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով