15:33  ,  31 մայիսի, 2016

Եվրո-2016. Մարկո Ռոյսը եւ 3 ֆուտբոլիստներ դուրս են մնացել Գերմանիայի հավաքականից

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է այն 4 ֆուտբոլիստներին, որոնք չեն մեկնելու Եվրո-2016-ին: Խոսքը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի, «Բայերի» հարձակվողներ Քարիմ Բելարաբիի ու Յուլիան Բրանդտի եւ «Հոֆենհայմի» ավագ Սեբաստիան Ռուդիի մասին է, գրում է Bild-ը:

Նշվում է, որ մայիսի 31-ին ծննդյան 27-րդ տարեդարձը նշող Մարկո Ռոյսը ցուցակից դուրս է մնացել վնասվածքի պատճառով: 

Աշխարհի գործող չեմպիոնի վերջնական կազմն ունի հետեւյալ տեսքը.

Դարպասապահեր. Մանուել Նոյեր («Բավարիա»), Բերնդ Լենո («Բայեր»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»)։

ՊաշտպաններՇկոդրան Մուստաֆի («Վալենսիա»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»), Մատս Հումելս («Բորուսիա Դ.»), Էմրե Ջան («Լիվերպուլ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռոմա»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»):

Կիսապաշտպաններ Սամի Խեդիրա («Յուվենտուս»), Բաստիան Շվայնշտայգեր («Մանչեսթեր Յունայթեդ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Անդրե Շյուրլե, Յուլիան Դրաքսլեր (երկուսն էլ՝ «Վոլֆսբուրգ»), Յուլիան Վայգլ («Բորուսիա Դ.»), Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե (երկուսն էլ՝ «Բավարիա»), Տոնի Կրոս («Ռեալ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»)։

Հարձակվողներ Լուկաս Պոդոլսկի («Գալաթասարայ»), Մարիո Գոմես («Բեշիկթաշ»), Լերոյ Սանե («Շալկե»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով