15:08  ,  31 մայիսի, 2016

Արեւմտյան Հայաստանի հավաքականի 12 գոլերը

Տեսանյութում ներկայացված են ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի 12 գոլերը Չագոսի կղզիների թիմի դեմ չճանաչված պետությունների աշխարհի առաջնության խաղում:

Աբխազիայում ընթացող մրցաշարի մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստները խփել էին 12 անպատասխան գոլ: A խմբում Արեւմտյան Հայաստանի մրցակիցն է նաեւ Աբխազիայի թիմը, որը Չագոսին հաղթել էր 9:0 հաշվով:

Արեւմտյան Հայաստանի եւ Աբխազիայի հավաքականները կհանդիպեն մայիսի 31-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում