14:41  ,  31 մայիսի, 2016

Պելեն աճուրդի կհանի իր տիտղոսները

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մտադիր է աճուրդի հանել իր մրցանակներն ու հիշարժան իրերը, գրում է BBC-ն:

Լոնդոնում հունիսին կայանալիք եռօրյա աճուրդում կվաճառվեն 75-ամյա բրազիլացու՝ աշխարհի առաջնության 3 ոսկե մեդալները, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 141 հազար ֆունտ ստերլինգ, ինչպես նաեւ գնդակը, որով Պելեն խփել է կարիերայի 1000-րդ գոլը: Այդ գնդակը գնահատվում է 28-42 հազար ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ Պելեն աշխարհի չեմպիոն է դարձել 1958-ին, 1962-ին եւ 1970-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում