12:48  ,  31 մայիսի, 2016

Ֆլորենտինո Պերես. Զիդանը փոխեց «Ռեալի» նորագույն պատմությունը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովեստի խոսքեր է ասել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին:

«Ռեալը» հավերժ է: Զիդանը փոխեց մեր նորագույն պատմությունը»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո Ռաֆայել Բենիտեսին փոխարինած Զիդանը «Ռեալին» հասցրեց Իսպանիայի փոխչեմպիոնի տիտղոսին եւ Չեմպիոնների լիգայում հաղթանակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում