11:02  ,  31 մայիսի, 2016

Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել Էլ Սալվադորի դեմ խաղին (ֆոտոշարք)

ԱՄՆ-ում հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկօրյա ընդմիջումից հետո այսօր վերսկսեց մարզումները Լոս Անջելեսում, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Այն ֆուտբոլիստները, ովքեր խաղաժամանակ էին ստացել Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում, այսօր մարզվեցին համեմատաբար թեթեւ ռեժիմով, իսկ պահեստայինների նստարանին մնացած ֆուտբոլիստները՝ ավելի ինտենսիվ։ Նախավարժանքից եւ դանդաղ վազքից հետո ֆուտբոլիստները աշխատեցին հարվածների կատարելագործման եւ ստանդարտ դիրքերի խաղարկման տարբերակների վրա։ Վաղը Հայաստանի թիմը վերջին մարզումը կանցկացնի Լոս Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում, որտեղ հաջորդ օրը տեղի կունենա Էլ Սալվադորի դեմ ընկերական հանդիպումը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Հայաստանի հավաքականը «Սթաբհաբ սենթերում» ընկերական խաղ էր անցկացրել Գվատեմալայի հետ՝ հաղթելով 7:1 հաշվով: Դա Հայաստանի հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն էր:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում