10:10  ,  31 մայիսի, 2016

Տիգրան Կիրակոսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Վլադիվոստոկում անցկացված Յուրի Պոտապովի հուշամրցաշարում Հայաստանի սամբիստները նվաճել են մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:

Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշայինների մրցապայքարում գրավել է առաջին տեղը, իսկ ստեփանակերտցի Դավիթ Գրիգորյանը երկրորդն էր 82 կգ քաշային կարգում:

Յուրի Պոտապովի հուշամրցաշարը սամբոյի աշխարհի գավաթի փուլերից: Մրցաշարին մասնակցել է ավելի քան 150 մարզիկ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Վրաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Մոնղոլիայից, Հարավային Կորեայից եւ Հայաստանից, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում