09:44  ,  31 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը դարձյալ մերժել է «Բորուսիային»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հրաժարվել է երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիրը:

Bild-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, մտադիր է մինչեւ պայմանագրի ավարտը մնալ գերմանական ակումբում:

«Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը, երբ նա կկարողանա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել այլ ակումբ: Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով