00:55  ,  31 մայիսի, 2016

Ֆրանսիայի հավաքականն ուժեղ էր Կամերունի թիմից

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը Նանտում ընկերական հանդիպում է անցկացրել Կամերունի հավաքականի հետ եւ առավելության է հասել 3:2:

Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները Եվրո-2016-ի խմբային փուլում կլինեն Ալբանիան, Ռումինիան ու Շվեյցարիան:

Ընկերական հանդիպում է անցկացրել նաեւ Շվեդիայի հավաքականը՝ 0:0 խաղալով Սլովենիայի հետ, որը Եվրո-2016-ի ուղեգիր չի նվաճել:

Շվեդիայի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում կմրցի Իռլանդիայի, Բելգիայի եւ Իտալիայի հետ:

Ընկերական հանդիպումներ

Ֆրանսիա - Կամերուն՝ 3:2

Բլեզ Մատյուիդի, 20, Օլիվյե Ժիրու, 41, Դիմիտրի Պայետ, 90 - Վենսան Աբուբաքար, 22, Էրիկ Շուպո-Մոտինգ, 88

Շվեդիա - Սլովենիա՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում