00:10  ,  31 մայիսի, 2016

Մոուրինյոն առաջին անգամ այցելել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց հետո պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն առաջին անգամ այցելել է անգլիական ակումբի մարզաբազա:

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հրապարակել է 53-ամյա մասնագետի այցելության տեսանյութը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն փոխարինել է հոլանդացի Լուի վան Գալին՝ կնքելով երեք տարվա պայմանագիր, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում