23:07  ,  30 մայիսի, 2016

Աշխարհի առաջնություն. Արեւմտյան Հայաստանի հավաքականը հաղթեց՝ 12:0

Աբխազիայում մեկնարկել է չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը: Մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստները մրցել են Չագոսի կղզիների հավաքականի հետ եւ առավելության են հասել 12:0 հաշվով:

A խմբում Արեւմտյան Հայաստանի մրցակիցն է նաեւ Աբխազիայի թիմը, որը Չագոսին հաղթել էր 9:0 հաշվով:

Արեւմտյան Հայաստանի եւ Աբխազիայի հավաքականները կհանդիպեն մայիսի 31-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում