22:26  ,  30 մայիսի, 2016

Սիմեոնեն «Աթլետիկոյից» չհեռանալու պայման է դրել

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մտածում է ակումբից հեռանալու մասին: Արգենտինացի մասնագետը մի քանի պայմաններ է դրել «Աթլետիկոյի» ղեկավարության առջեւ: Գլխավոր պայմանը համաշխարհային մակարդակի աստղերի ձեռք բերելն է, հաղորդում է AS-ը:

«Աթլետիկոյի» ղեկավարությունը խոստացել էր հարձակվող Ջեքսոնի Մարտինեսի վաճառքից ստացած 42 միլիոն եվրոյով ուժեղացնել կազմը: Ակումբը նաեւ պատրաստ է ավելի լավ պայմաններով նոր պայմանագիր առաջարկել Սիմեոնեին:

46-ամյա մարզիչը «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում