19:56  ,  30 մայիսի, 2016

Ժոզե Մոուրինյոն մտադիր է հրավիրել Ռիո Ֆերդինանդին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմի մարզչական շտաբ հրավիրել անգլիական թիմի նախկին առաջատար խաղացող Ռիո Ֆերդինանդին, հաղորդում է dailymail-ը:

Պորտուգալացի մարզիչը ցանկանում է շտաբում ունենալ ակումբի հետ սերտ կապեր ունեցող մասնագետի: 37-ամյա Ֆերդինանդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2002-2014 թվականներին՝ դառնալով Անգլիայի վեցակի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Միակ խոչընդոտը կարող է լինել Ֆերդինանդի անձնական խնդիրները: Անցած տարի քաղցկեղից մահացել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կինը: Ֆերդինանդն այժմ հիմնական ժամանակը տրամադրում է երեք զավակներին:

Առայժմ հստակ չէ Ռայան Գիգզի ապագան Մոուրինյոյի շտաբում: Գիգզը թիմից հեռացած հոլանդացի Լուի վան Գալի օգնականն էր եւ այժմ արձակուրդն է անցկացնում Դուբայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում