18:19  ,  30 մայիսի, 2016

«Էստեղլալը» պարտվել է Իրանի Գավաթի եզրափակիչում, Մկոյանը իրացրել է հետխաղյա 11 մետրանոց

Ֆուտբոլի Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչում Թեհրանի «Էստեղլալը» հանդիպել է «Զոբ Ահանի» հետ: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Հետխաղյա 11 մետրանոց հարվածներն ավելի հաջող են իրացրել «Զոբ Ահանի» ֆուտբոլիստները՝ 5:4:

«Էստեղլալի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրած Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում