18:50  ,  30 մայիսի, 2016

21-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Շիրակի» հետ

Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» երեք տարով երկարաձգել է պայմանգիրը Սոլոմոն Իմե Ուդոյի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

21-ամյա նիգերիացի կիսապաշտպանը «Շիրակին» էր միացել այս տարվա փետրվարին եւ գյումրեցիների կազմում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում։  

Սոլոմոն Իմե Ուդոյի նախկին պայմանագիրը նախատեսված էր երեք ամսով։ Նոր պայմանագիրն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից եւ կավարտվի 2019թ. հուլիսին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում