17:51  ,  30 մայիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագիր կնքած Ռեշֆորդի աշխատավարձը բարձրացել է 16 անգամ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 18-ամյա ֆուտբոլիստն անգլիական թիմում կմնա մինչեւ 2020 թվականը: Պայմանագիրն ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Ֆուտբոլիստի աշխատավարձը բարձրացել է մոտ 16 անգամ: Այս մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական, հետո գլխավոր թիմում ստանում էր շաբաթական 1500 ֆունտ ստերլինգ, այժմ կստանա շաբաթական 25 հազար, հաղորդում է dailymail-ը: Գլխավոր թիմում Ռեշֆորդը նորամուտը նշել էր փետրվարին:

Ռեշֆորդն այժմ Անգլիայի հավաքականի հետ պատրաստվում է Եվրո-2016-ին: Ավստրալիայի դեմ ընկերական խաղում նա աչքի ընկավ արդեն երրորդ րոպեին՝ դառնալով նորամուտի խաղում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Անգլիայի ազգային թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում