16:10  ,  30 մայիսի, 2016

Մարկո Ռոյսը համալրումներ է սպասում Դորտմունդի «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում պայքարել տիտղոսների համար: Այդ կապակցությամբ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարծում է, որ թիմին համալրումներ են հարկավոր:

«Ես՝ որպես թիմի առաջատար խաղացող, մասնակցում եմ տարբեր հարցերով քննարկումների: Ինձ հետաքրքրում են ակումբի ծրագրերը, եւ ես ցանկանում եմ, որ մեր թիմը դառնա ավելի ուժեղ: Այդ պատճառով հուսով եմ եւ սպասում եմ նոր ֆուտբոլիստների»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Funke Mediengruppe-ն:

Հիշեցնենք, որ «Բորուսիայից» Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել թիմի ավագ Մատս Հումելս, իսկ գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւս կարող է հեռանալ Դորտմունդից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում