15:47  ,  30 մայիսի, 2016

Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստն ազատ է արձակվել առեւանգումից հետո

Մեքսիկայի իրավապահ մարմինների կատարած հատուկ օպերացիայի արդյունքում ազատ է արձակվել հունական «Օլիմպիակոսի» հարձակվող Ալան Պուլիդոն, որին առեւանգել էին, հայտնում է Goal.com-ը:

Գործողությունների մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ Մեքսիկայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը բռնության չի ենթարկվել: Անհայտ անձիք Պուլիդոյին առեւանգել էին մայիսի 29-ին, երբ նա ընկերոջ տանից դուրս էր եկել երեկույթից հետո: Առեւանգման պահին նա մեքենայի մէջ էր եղել ընկերուհու հետ, որին հանցագործները չէին վնասել:

Ալան Պուլիդոն Մեքսիկայի հավաքականում անցկացրել է 6 խաղ՝ խփելով 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում