16:48  ,  30 մայիսի, 2016

Էմիր Սպահիչի ոչ մարզական վարքն Իսպանիայի հավաքականի դեմ խաղում

Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Էմիր Սպահիչը ոչ մարզական վարքով է առանձնացել իսպանացիների դեմ մայիսի 29-ին Շվեյցարիայում կայացած ընկերական խաղում:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Համբուրգի» 35-ամյա ֆուտբոլիստը հարվածել է Իսպանիայի հավաքականի խաղացողներ Սեզար Ասպիլիկուետային ու Սեսկ Ֆաբրեգասին՝ անմիջապես հեռացվելով խաղադաշտից:

Հիշեցնենք, որ Էմիր Սպահիչը վաղուց է հայտնի սկանդալային վարքով եւ 2013-ին խաղադաշտում բախվել էր նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս