«Բարսելոնայի» երկրպագուներից մեկը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրուցելու հնարավորություն է ունեցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո:
Մադրիդի «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» միջեւ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած խաղի վերջում երկրպագուներից մեկն Արքայական ակումբի նախագահին ասել է հետեւյալը. «Ֆլորենտինո, դու պետք է խոստովանես, որ «Բարսելոնան» լավագույնն է»:
Ֆլորենտինո Պերեսի պատասխանը չի ուշացել. «Բարսան» ունի 5, իսկ մենք՝ 11», ասել է նա, գրում է AS-ը:
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ռեալը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր «Աթլետիկոյին»՝ 11-րդ անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում