14:22  ,  30 մայիսի, 2016

Եվրո-2016. Բելերինը Կարվախալին կփոխարինի Իսպանիայի հավաքականում

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պատմել է, որ վնասվածք ստացած Դանիել Կարվախալին Եվրո-2016-ի հայտացուցակում փոխարինելու է Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը:

«Դեռ 2 օր ունենք Եվրո-2016-ի հայտացուցակում փոփոխություն կատարելու համար: Դեռ սպասում ենք, բայց բժիշկների համաձայն՝ Բելերինը մնալու է թիմում»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը Չեմպիոննների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2016-ը: Հեկտոր Բելերինն Իսպանիայի հավաքականում նորամուտը նշել է Բոսնիա-Հերցեգովինայի դեմ մայիսի 29-ին Շվեյցարիայում կայացած ընկերական խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով