13:57  ,  30 մայիսի, 2016

10 տարի անց «Ալավեսը» վերադառնում է Պրիմերա

«Ալավեսն» իսպանական Սեգունդայի ավարտից մեկ տուր առաջ ապահովել է Պրիմերայի ուղեգիր: Սեգունդայի նախավերջին՝ 41-րդ տուրում «Ալավեսը» 2:0 հաշվով հաղթել է «Նյումանսիային» եւ 74 միավորով առաջատարն է:

Երկրորդ ուղեգիրը նվաճելուն մոտ է «Լուգանեսը», որը վերջին տուրից առաջ մեկ միավոր գերազանցում է երրորդ տեղը զբաղեցնող «Խիմնաստիկ Տարագոնային»: Պրիմերայի վերջին ուղեգիրը վիճակրում են Սեգունդայի 3-6-րդ տեղերը գրաված թիմերը:

Հիշեցնենք, որ այս տարի Իսպանիայի առաջնությունը լքել էին «Ռայո Վալյեկանոն», «Խետաֆեն» ու «Լեւանտեն»: «Ալավեսը» Պրիմերայից դուրս էր մնացել 2005/2006 մրցաշրջանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով