12:58  ,  30 մայիսի, 2016

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնեց Սլովակիա

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 30-ին մեկնել է Սլովակիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում այդ երկրի Մ-19 թիմի հետ: Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Միյավա քաղաքի «Միյավա Սիթի» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: Երկրորդ խաղը նախատեսված է անցկացնել հունիսի 2-ին Յասլովսկե Բոհունիցե քաղաքի մարզադաշտում՝ ժամը 18:00-ին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը Սլովակիա է մեկնել հետեւյալ կազմով.

Դարպասապահներ

Մարկ Գրիքորյան, «Դոնաուֆիելդ», Ավստրիա

Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս», Հունաստան 

Պաշտպաններ

Վահե Մուրադյան, «Փյունիկ»

Հայկ Սարգսյան, «Բանանց»

Արթուր Խաչատրյան, «Բանանց»

Արթուր Դանիելյան, «Ստալ», Ուկրաինա

Կիսապաշտպաններ

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Նարեկ Ավագյան, «Բանանց»

Հարություն Գարինյան, «Մյունխենգլադբախ 1894», Գերմանիա

Էրիկ Վ. Վարդանյան, «Միկա»

Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»

Հրաչիկ Գեւորգյան, «Տեննիս Բորուսիա», Գերմանիա

Էրիկ Է. Վարդանյան, «Փյունիկ»

Էդգար Գրիգորյան, «Բանանց»

Արման Խաչատրյան, «Բանանց»

Հարձակվողներ

Էդգար Մովսեսյան, «Բանանց»

Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Վահան Բիչախչյան, «Շիրակ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով