11:48  ,  30 մայիսի, 2016

Ռոնալդուն՝ «Ռեալի» երկրպագուներին. Առանց ձեր աջակցության չէր լինի այս հաղթանակը (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակում կարեւորել է երկրպագուների դերը:

«Շատ եմ ցանկանում նշել, որ առանց ձեր աջակցության մենք չէինք հաղթի Չեմպիոնների լիգայում եւ նվաճի այս հրաշալի գավաթը: Հպարտ եմ, որ ֆուտբոլ եմ խաղում «Ռեալի» համազգեստով: Շատ երջանիկ եմ եւ ցանկանում եմ երգել: Այսպես հաղթում է «Ռեալը»,- Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում անցկացված չեմպիոնական տոնախմբությանն ասել է Ռոնալդուն, հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած եզրափակիչում Արքայական ակումբը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Մադրիդի «Աթլետիկոյին»: Խաղի հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում հաղթական 11 հարվածն իրացրել էր հենց Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում