11:08  ,  30 մայիսի, 2016

«Ֆուտզալ Բիզնես լիգա». Չորրորդ տուրի հաղթողները

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ընթացող «Ֆուտզալ Բիզնես լիգայի» A մրցաշարում անցկացվել են չորրորդ տուրի 4 խաղեր: NEWS.am-ի ֆուտբոլային թիմը 7:11 հաշվով պարտվեց մրցաշարի գլխավոր ֆավորիտներից QNET-ին, որը 10 միավորով դարձավ միանձնյա առաջատար:

Մրցաշարի ֆավորիտներից Marquis-ն ու «Չեմպիոնսը» բաժանվեցին խաղաղությամբ՝ 3:3: «Մալաթիան» 3:2 հաշվով հաղթեց «Վերածնունդին», իսկ «Արմենիա Թրավելն» ուժեղ գտնվեց Սլավոնական համալսարանի թիմից՝ 7:2: Տուրի վերջին դիմակայությունում մայիսի 30-ին կհանդիպեն «Լաս Պալմասը» եւ 2 խաղում 2 հաղթանակ տարած «Ավանը»:

Հիշեցնենք, որ 11 թիմերի մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է մեկ շրջանով (10 տուր):

«Ֆուտզալ Բիզնես լիգայի» նպատակը Հայաստանում ֆուտզալն ավելի մասսայական դարձնելն ու զարգացնելն է: Ստեղծվելու է նաեւ Բիզնես լիգայի հավաքական, որը կմասնակցի միջազգային սիրողական մրցաշարերի: «Ֆուտզալ Բիզնես լիգայի» կազմակերպիչները մտադիր են մրցաշարեր անցկացնել նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում:

«Ֆուտզալ Բիզնես լիգա», A մրցաշար, չորրորդ տուր

«Մալաթիա» - «Վերածնունդ»՝ 3:2

ՀՌՀ (РАУ) - «Արմենիա Թրավել»՝ 2:6

QNET - NEWS.am՝ 11:7

Marquis - «Չեմպիոնս»՝ 3:3

«Ավան» - «Լաս Պալմաս»՝ 6:7

Տեղի է ունեցել նաեւ ՖԲԼ կարգապահական առաջին նիստը, որի արդյունքները ներկայացված են ստորեւ.

Ֆոտո՝ Fbl.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում