10:42  ,  30 մայիսի, 2016

Հարություն Մերդինյան. Երջանկությունս անչափ է

Մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Հարություն Մերդինյանը Շվեյցարիայում կայացած առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Երջանկությունս, իրոք, անչափ է: Ուրախալի է նաեւ այն, որ այս արդյունքն Օլիմպիական խաղերից առաջ արեցի՝ չնայած կան տարրեր, որոնց վրա պետք է աշխատեմ:

Մարզիչս ինձ պարզապես  ասաց, որ կարող ես քո հին վարժությունը կատարել, որպեսզի ավելի վստահ զգայի ինձ, քանի որ ինձանից առաջ բոլոր մարզիկներն ընկել էիր եւ դա լարվածություն էր առաջացրել ինձ մոտ:

Ելույթիս ամենասկզբում սխալ թույլ տվեցի եւ պարտավոր էի շտկել դա: Հենց ընթացքից փոխեցի վարժությունս՝ ավելի բարդ տարրեր կատարելով: Փառք Աստծո, ինձ հաջողվեց հաջողության հասնել»,- մարզիկի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում Հարություն Մերդինյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նժույգի վարժությունում, Վահագն Դավթյանը արծաթե մեդալակիր էր դարձել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը երկրորդ տեղն էր գրավել հենացատկում: Արթուր Ավետիսյանն էլ արծաթե մեդալ էր նվաճել երիտասարդների մրցաշարի օղակների վարժությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում