23:01  ,  29 մայիսի, 2016

Իսպանիայի հավաքականի հաղթանակով

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը Շվեյցարիայում ընկերական հանդիպում է անցկացրել Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ եւ առավելության է հասել 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Նոլիտոն:

Իսպանիայի հավաքականը պատրաստվում է Եվրո-2016-ին, որի խմբային փուլում կմրցի Խորվաթիայի, Չեխիայի եւ Թուրքիայի հետ:

Ընկերական հանդիպում

Իսպանիա - Բոսնիա-Հերցեգովինա՝ 3:1

Նոլիտո, 11, 18, Պեդրո Ռոդրիգես, 90+4 - Էմիր Սպահիչ, 29

Հեռացում՝ Սպահիչ, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում