21:31  ,  29 մայիսի, 2016

Զինեդին Զիդանը միացավ վեց լեգենդներին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դարձավ 7-րդ մասնագետը, ում հաջողվեց եվրոպական չեմպիոնների գավաթը նվաճել եւ խաղացողի, եւ մարզիչի կարգավիճակում: Ֆրանսիացուց առաջ այդ հաջողությանը հասել էին իսպանացի Միգել Մունյոսը, իտալացիներ Ջովանի Տրապատոնին, Կարլո Անչելոտին, հոլանդացիներ Յոհան Կրոյֆն ու Ֆրանկ Ռայկարդը, կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան:

2009-ին Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց 373 օր հետո: Զիդանն այդ հաջողությանը հասավ նշանակումից 145 օր անց: Ամենաարագը Չեմպիոնների լիգայում հաջողության է հասել իտալացի Ռոբերտո Դի Մատեոն, որը 2012թ. մարտին գլխավորեց Լոնդոնի «Չելսին», իսկ մայիսին կայացած եզրափակիչում հաղթեց Մյունխենի «Բավարիային»:

Միգել Մունյոս

Խաղացող. «Ռեալ»՝ 1956, 1957, 1958

Մարզիչ. «Ռեալ»՝ 1960, 1966

Ջովանի Տրապատոնի

Խաղացող՝ «Միլան», 1963, 1969

Մարզիչ՝ «Յուվենտուս», 1985

Յոհան Կրոյֆ

Խաղացող. «Այաքս»՝ 1971, 1972, 1973

Մարզիչ. «Բարսելոնա»՝ 1992

Կարլո Անչելոտի

Խացացող. «Միլան»՝ 1989, 1990

Մարզիչ. «Միլան»՝ 2003, 2007, «Ռեալ»՝ 2014

Ֆրանկ Ռայկարդ

Խաղացող. «Միլան»՝ 1989, 1990, «Այաքս»՝ 1995  

Մարզիչ. «Բարսելոնա»՝ 2006

Խոսեպ Գվարդիոլա

Խաղացող. «Բարսելոնա»՝ 1992

Մարզիչ. «Բարսելոնա»՝ 2009, 2011

Զինեդին Զիդան

Խաղացող. «Ռեալ»՝ 2002

Մարզիչ. «Ռեալ»՝ 2016

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում