20:49  ,  29 մայիսի, 2016

Արտյոմ Սիմոնյանը՝ Շվեյցարիայի գավաթակիր «Ցյուրիխի» կազմում

Ֆուտբոլի Հայաստանի երտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը «Ցյուրիխի» կազմում դարձել է Շվեյցարիայի գավաթակիր: Եզրափակիչում «Ցյուրիխը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Լուգանոյի» նկատմամբ: Արտյոմ Սիմոնյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ «Ցյուրիխը» Շվեյցարիայի առաջնությունում գրավել է վերջին տեղը եւ դուրս է մնացել Սուպերլիգայից:

«Ցյուրիխը» 9-րդ անգամ նվաճեց Շվեյցարիայի գավաթը: Այդ տիտղոսի շնորհիվ թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայում:

Շվեյցարիայի Գավաթ, եզրափակիչ

«Լուգանո» - «Ցյուրիխ»՝ 0:1

Սառ, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում