19:02  ,  29 մայիսի, 2016

Հայաստանի երկու աթլետներ կատարեցին օլիմպիական նորմատիվը

Արտաշատում անցկացված աթլետիկայի Հայաստանի առաջնությունում 2016թ. Ռիոյիի Օլիմպիական խաղերի նորմատիվը կատարել է Լեւոն Աղասյանը: Նա եռացատկում ցույց է տվել 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվն է:

Աղջիկների 200 մետր վազքում 15-ամյա Գայանե Չիլոյանը տարածությունը հաղթահարել է 23.16 վայրկյանում: Այս մրցատարածությունում օլիմպիական նորմատիվը 23.20 վայրկյան է:

Մինչ այս Հայաստանից աթլետիկայի օլիմպիական նորմատիվը կատարել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը եւ վազորդ Դիանա Խուբեսերյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում