18:19  ,  29 մայիսի, 2016

Լյուիս Հեմիլթոնը՝ Մոնակոյի Մեծ մրցանակի հաղթող

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Մոնակոյի Մեծ մրցանակը: Կարիերայում առաջին անգամ առաջին տեղից մեկնարկած ավստրալացի Դանիել Ռիկյարդոն «Ռեդ Բուլից» գրավել է երկրորդ տեղը: Եռյակը եզրափակել է «Ֆորս Ինդիայի» ներկայացուցիչ, մեքսիկացի Սերխիո Պերեսը:

Վեց փուլից հետո ընդհանուր հաշվարկը շարունակում է գլխավորել «Մերսեդեսի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգը՝ 106 միավոր: Հեմիլթոնը 82 միավորով երկրորդն է, Ռիկյարդոն երրորդն է՝ 66:

Ֆորմուլա-1, Մոնակոյի Մեծ մրցանակ

1. Հեմիլթոն (Մեծ Բրիտանիա, «Մերսեդես»)

2. Ռիկյարդո (Ավստրալիա «Ռեդ Բուլ»)

3. Պերես (Մեքսիկա «Ֆորս Ինդիա»)

4. Ֆետել (Գերմանիա, «Ֆերարի»)

5. Ալոնսո (Իսպանիա, «Մաքլարեն»)

6. Հյուլկենբերգ (Գերմանիա, «Ֆորս Ինդիա»)

7. Ռոսբերգ (Գերմանիա, «Մերսեդես»)

8. Սայնս (Իսպանիա, «Տորո Ռոսո»)

9. Բաթոն (Մեծ Բրիտանիա, «Մաքլարեն»)

10. Մասա (Բրազիլիա, «Ուիլյամս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով