17:37  ,  29 մայիսի, 2016

«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին»

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնան» շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու կապակցությամբ, հաղորդում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հաղթել էր անցած մրցաշրջանում, իսկ այս տարի քառորդ եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հասավ եզրափակիչ եւ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Արքայական ակումբին, որը համաքաղաքացիների թիմին հաղթել էր նաեւ 2014-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում