16:47  ,  29 մայիսի, 2016

Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Վահագն ու Արթուր Դավթյանները՝ փոխչեմպիոններ

Հայաստանը մեկ ոսկե եւ երկու արծաթե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Հարություն Մերդինյանը Շվեյցարիայում ընթացող մրցաշարում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Նժույգի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը չի ունեցել հավասարը:

Վահագն Դավթյանը նվաճել է արծաթե մեդալ օղակների վարժությունում: Նա զիջել է միայն հույն Էլեֆտերիոս Պետրունիասին:

Արթուր Դավթյանը երկրորդ տեղն է գրավել հենացատկում: Այս վարժությունում չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեգ Վերնյաեւը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս