13:35  ,  29 մայիսի, 2016

Օբամեյանգը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ամռանը կհեռանա գերմանական ակումբից: Այդ մասին հայտնել է Գաբոնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Կոստան:

Օբամեյանգը պետք է միանար ազգային թիմին, որը հանդիպումներ ունի Մավրիտանիայի եւ Կոտ դ՝Իվուարի հավաքականների հետ, սակայն ֆուտբոլիստը գլխավոր մարզիչին խնդրել է բաց թողնել իրեն տրանսֆերի բանակցություններին մասնակցելու եւ վերջին պայմանները համաձայնեցնելու համար, գրում է Goal.com-ը:

26-ամյա Օբամեյանգին ձեռք բերելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Մադրիդի «Ռեալը»: Դորտմունդի «Բորուսիան» հարձակվողի տրանսֆերի համար պահանջում է 70 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում