12:27  ,  29 մայիսի, 2016

Մադրիդում վաղ առավոտյան հազարավոր երկրպագուներ անձրեւի տակ դիմավորել են «Ռեալին» (ֆոտո)

Ֆուտբոլի եվրոպական չեմպիոնների գավաթը 11-րդ անգամ նվաճած «Ռեալը» առավոտյան ժամը 7:30-ին (Մադրիդի ժամանակ) Միլանից վերադարձել է Իսպանիայի մայրաքաղաք: Անձրեւի տակ թիմը բաց ավտոբուսով շրջել է Մադրիդում: Մոտ 70 հազար երկրպագուներ են վաղ առավոտյան դուրս եկել փողոցներ՝ դիմավորելու օրվա հերոսներին:

Տոնախմբությունը կշարունակվի երեկոյան: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը կհյուրընկալվի Մադրիդի քաղաքապետարանում, տոնական երեկոն կշարունակվի «Ռեալի» ստադիոնում:

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ռեալը» հետխաղյա 11 մետրանոցներով առավելության է հասել Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում