11:06  ,  29 մայիսի, 2016

Դավիթ Ավանեսյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Գլենդեյլ քաղաքի Gila River Arena ստադիոնում տեղի ունեցած մենամարտում 27-ամյա հայ բռնցքամարտիկը մրցել է երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 44-ամյա ամերիկացի Շեյն Մոզլիի հետ: Պյատիգորսկում ծնված Դավիթ Ավանեսյանն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս