Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն խաղացողը: Միլանում Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ եզրափակիչում իսպանացի պաշտպանը խփել էր իր թիմի միակ գնդակը՝ 15-րդ րոպեին օգտվելով Գարեթ Բեյլի փոխանցումից: Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Ռամոսը հստակ էր իրացրել հարվածը:
2014-ին «Ռեալը» եզրափակիչում դարձյալ հաղթել էր «Աթլետիկոյին»:
Հիշեցնենք, որ Արքայական ակումբը 11-րդ անգամ նվաճել է եվրոպական չեմպիոնների գավաթը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում