08:30  ,  29 մայիսի, 2016

Հայաստան - Գվատեմալա. Հենրիխ Մխիթարյանը՝ հեթ-տրիկի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյաը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գվատեմալայի դեմ ընկերական խաղում:

Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում ընթացող խաղի 60-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը գեղեցիկ գոլով հաշիվը դարձրեց 4:1, իսկ 10 րոպե անց խփեց նաեւ Հայաստանի 5-րդ գոլը: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Ընկերական խաղ, ընթանում է երկրորդ խաղակեսը 

Հայաստան – Գվատեմալա՝ 5:1

Հենրիխ Մխիթարյան, 39, 60, 70, Էդգար Մանուչարյան, 45+1, Գեղամ Կադիմյան, 50 – Կարլոս Ռուիզ, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով