Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյաը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գվատեմալայի դեմ ընկերական խաղում:
Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում ընթացող խաղի 60-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը գեղեցիկ գոլով հաշիվը դարձրեց 4:1, իսկ 10 րոպե անց խփեց նաեւ Հայաստանի 5-րդ գոլը: Ընթանում է երկրորդ խաղակեսը:
Ընկերական խաղ, ընթանում է երկրորդ խաղակեսը
Հայաստան – Գվատեմալա՝ 5:1
Հենրիխ Մխիթարյան, 39, 60, 70, Էդգար Մանուչարյան, 45+1, Գեղամ Կադիմյան, 50 – Կարլոս Ռուիզ, 7
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում