08:17  ,  29 մայիսի, 2016

Հայաստան - Գվատեմալա. Գեղամ Կադիմյանի առաջին գոլը հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականը երրորդ գոլը խփեց Գվատեմալայի դեմ ընկերական խաղում:

Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում ընթացող խաղի 50-րդ րոպեին աչքի ընկավ Լվովի «Կարպատների» կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը, որը հաշիվը դարձրեց 3:1 եւ առաջին գոլը խփեց ազգային թիմում: 2 գոլային փոխանցումը կատարեց Էդգար Մանուչարյանը, որը դարձել է նաեւ գոլի հեղինակ: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Ընկերական խաղ, ընթանում է երկրորդ խաղակեսը 

Հայաստան – Գվատեմալա՝ 3:1

Հենրիխ Մխիթարյան, 39, Էդգար Մանուչարյան, 45+1, Գեղամ Կադիմյան, 50 – Կարլոս Ռուիզ, 7

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Գեղամ Կադիմյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան:

Պահեստայիններ. Գոռ Մանուկյան, Անատոլի Այվազով, Դավիթ Հակոբյան, Տարոն Ոսկանյան, Զավեն Բադոյան, Արթուր Սարկիսով, Կամո Հովհաննիսյան, Սերգեյ Ավագիմյան, Բենիկ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում