08:02  ,  29 մայիսի, 2016

«Գոլդեն Սթեյտը» հավասարեցրեց հաշիվը

«Գոլդեն Սթեյտի» ու «Օկլահոմայի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի դիմակայության հաշիվը 6-րդ խաղից հետո հավասարվեց: 6-րդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտն» արտագնա հաղթանակ տարավ 108:101 հաշվով եւ շարքի հաշիվը դարձրեց 3:3:

«Օկլահոմա» հաղթեց 1-3-րդ քառորդներում, սակայն վերջին մրցափուլում պարտվեց 15 միավորի տարբերությամբ: 

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կլեյ Թոմպսոնը, որը հավաքեց 41 միավոր, իսկ նրա ակումբակից Ստիվեն Կարին վաստակեց 29 միավոր: «Օկլահոմայի» կազմում ամենաարդյունավետը Կեւին Դյուրանտն էր՝ 29 միավոր:

NBA, կիսաեզրափակիչ

«Օկլահոմա» - «Գոլդեն Սթեյտ»՝ 101:108 (23:20, 30:28, 30:27, 18:33)

Շարքի հաշիվը՝ 3:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս