07:53  ,  29 մայիսի, 2016

Հայաստան - Գվատեմալա՝ 2:1 (առաջին խաղակես)

Հայաստանի ազգային հավաքականը Գվատեմալայի դեմ ընկերական խաղի առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:1 հաշվով:

Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում ընթացող խաղի հաշիվը 7-րդ րոպեին տուգանային հարվածով բացել է Գվատեմալայի թիմի 36-ամյա ավագ Կարլոս Ռուիզը, որի գոլին Հայաստանի թիմը խաղակեսի վերջնամասում պատասխանեց Հենրիխ Մխիթարյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերով:

Սկզբնամասում Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր, սակայն հետո խաղը հավասարվեց: Ընդմիջում է:

Ընկերական խաղ, Լոս Անջելես 

Հայաստան – Գվատեմալա՝ 2:1 (առաջին խաղակես)

Հենրիխ Մխիթարյան, 39, Էդգար Մանուչարյան, 45+1 – Կարլոս Ռուիզ, 7

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Գեղամ Կադիմյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան:

Պահեստայիններ. Գոռ Մանուկյան, Անատոլի Այվազով, Դավիթ Հակոբյան, Տարոն Ոսկանյան, Զավեն Բադոյան, Արթուր Սարկիսով, Կամո Հովհաննիսյան, Սերգեյ Ավագիմյան, Բենիկ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով