07:16  ,  29 մայիսի, 2016

Գվատեմալան բացեց հաշիվը Հայաստանի դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականն արագ գոլ բաց թողեց Գվատեմալայի դեմ ընկերական խաղում: Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում ընթացող խաղի 7-րդ րոպեին Գվատեմալայի թիմի 36-ամյա ավագ Կարլոս Ռուիզը տուգանայինից գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը՝ բացելով հաշիվը: Ընթանում է առաջին խաղակեսը:

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Գեղամ Կադիմյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան:

Պահեստայիններ. Գոռ Մանուկյան, Անատոլի Այվազով, Դավիթ Հակոբյան, Տարոն Ոսկանյան, Զավեն Բադոյան, Արթուր Սարկիսով, Կամո Հովհաննիսյան, Սերգեյ Ավագիմյան, Բենիկ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում