07:05  ,  29 մայիսի, 2016

Յուրա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ վերջնամասում

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Կոլամբուսին»:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում փոխարինման դուրս եկավ 84-րդ րոպեին, երբ հաշիվը 4:3 էր:

«Ռեալ Սոլթ Լեյքը» 12 խաղից հետո վաստակել է 20 միավոր եւ չորրորդն է Արեւմտյան գոտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում