06:20  ,  29 մայիսի, 2016

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայտնի է ԱՄՆ-ում հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Գվատեմալայի դեմ ընկերական խաղում:

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Գեղամ Կադիմյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան:

Պահեստայիններ. Գոռ Մանուկյան, Անատոլի Այվազով, Դավիթ Հակոբյան, Տարոն Ոսկանյան, Զավեն Բադոյան, Արթուր Սարկիսով, Կամո Հովհաննիսյան, Սերգեյ Ավագիմյան, Բենիկ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս:

Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 07:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չի հաղթել նախորդ 14 խաղերում, իսկ վերջին 5 հանդիպումներում գոլ չի խփել: Հայաստանի թիմը նախորդ հաղթանակը տարել է 2014 թվականի մայիսի 27-ին՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ընկերական խաղում 4:3 հաշվով հաղթելով ԱՄԷ-ի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում