02:01  ,  29 մայիսի, 2016

Ռոնալդու. Գիտեի էի, որ անվրեպ եմ իրացնելու 11 մետրանոցը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Աթլետիկոյի» նկատմամբ հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Մենք շատ երջանիկ ենք: Եզրափակիչները միշտ բարդ են: Մեր թիմը շատ լավն էր եւ գնաց մեծ զոհաբերությունների: Ես գիտեի, որ անվրեպ էի իրացնելու 11 մետրանոցը, ես վստահ էի: Երջանիկ եմ եւ ցանկանում եմ ուրախությունս կիսել մեր երկրպագուների հետ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած խաղի հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Ռեալի» ֆուտբոլիստները՝ 5:3: Հաղթական 11 մետրանոցն իրացրեց հենց Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում