00:42  ,  29 մայիսի, 2016

«Ռեալ» - «Աթլետիկո». Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Միլանի «Սան Սիրո» ստադիոնում ընթացող խաղի 90 րոպեներն ավարտվեց 1:1 հաշվով:

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի գոլին «Աթլետիկոն» վերջնամասում պատասխանեց փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Յաննիկ Ֆերեյրա Կարասկոյի դիպուկ հարվածով:

Եթե լրացուցիչ 30 րոպեներին թիմերը չպարզեն հաղթողին, կնշանակվի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար: «Ռեալն» արդեն կատարել է 3 փոփոխություն, իսկ «Աթլետիկոն»՝ միայն մեկ:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, հիմնական ժամանակ

«Ռեալ» (Իսպանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:1

Սերխիո Ռամոս, 15 - Յաննիկ Ֆերեյրա Կարասկո, 79

Չիրացված 11 մետրանոց՝ Անտուան Գրիզման, 48 («Աթլետիկո»)

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ (Դանիլո, 52), Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Տոնի Կրոս (Իսկո, 72), Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Լուկաս Վասկես, 77):

«Աթլետիկո». Յան Օբլակ, Խուանֆրան, Ստեֆան Սավիչ, Դիեգո Գոդին, Ֆիլիպե Լուիս, Գաբի, Աուգուստո Ֆերնանդես (Յաննիկ Կարասկո, 46), Սաուլ Նյիգես, Կոկե, Անտուան Գրիզման, Ֆերնանդո Տորես:

Մադրիդի «Ռեալը» ռեկորդային 11-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբ: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը նվազագույն հաշվով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:

Թիմերը բավական ակտիվ սկսեցին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած խաղեը եւ հենց սկզբից անցան գրոհների: Առաջին իրական գոլային պահն ունեցավ «Ռեալը», որը չօգտվեց դրանից: 6-րդ րոպեին գարեթ Բեյլի իրացրած ստանդարտ դիրքից բրազիլացի Կազեմիրոն հարված կատարեց մահացու դիրքից, սակայն Յան Օբլակն «Աթլետիկոյին» փրկեց գոլից: «Ռեալն» ավելի վտանգավոր էր գրոհում եւ 15-րդ րոպեին բացեց հաշիվը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Գոլից հետո խաղի պատկերը փոխվեց: Հանդիպման տեմպը բավական ցածր էր: «Աթլետիկոն» ավելի շատ էր լինում գնդակով, սակայն չէր կարողանում ստեղծել վտանգավոր պահեր, իսկ «Ռեալը» չէր շտապում զարգացնել հաջողությունը:

Ընդմիջումից անմիջապես հետո «Աթլետիկոն» կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն 48-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը վրիպեց 11 մետրանոցից: Երկրորդ խաղակեսում Դիեգո Սիմեոնեի թիմն ավելի ակտիվ էր, սկզբնամասում ստեղծեց մի քանի տանգավոր պահեր: Այնուամենայնիվ, «Աթլետիկոյին» չէր հաջողվում մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի մոտ, իսկ «Ռեալը» խաղում էր երկրորդ համարով ու պաշտպանվում վստահ: 70-րդ րոպեին Զինեդին Զիդանի թիմը կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց Քարիմ Բենզեմայի առաջխաղացումն ավարտվեց Յան Օբլակի վստահ սեյվով: Քիչ անց «Ռեալից» մեկ գրոհի ժամանակ գոլային պահ կորցրին Կրիշտիանու Ռոնալդուն ու Գարեթ Բեյլը, ինչից հետո գործեց ֆուտբոլի չգրված օրենքը: Ընդմիջմանը փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Յաննիկ Ֆերեյրա Կարասկոն 79-րդ րոպեին խփեց «Աթլետիկոյի» պատասխան գոլը՝ 

 

Հիշեցնենք, որ «Ռեալն» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Աթլետիկոյին» հաղթել էր նաեւ 2 տարի առաջ (4:1): Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում էլ «Ռեալն» Դիեգո Սիմեոնեի թիմին դուրս էր թողել քառորդ եզրափակիչից։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Ռեալ» (Իսպանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:1

Սերխիո Ռամոս, 15 - Յաննիկ Ֆերեյրա Կարասկո, 79

Չիրացված 11 մետրանոց՝ Անտուան Գրիզման, 48 («Աթլետիկո»)

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ (Դանիլո, 52), Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Տոնի Կրոս (Իսկո, 72), Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Լուկաս Վասկես, 77):

«Աթլետիկո». Յան Օբլակ, Խուանֆրան, Ստեֆան Սավիչ, Դիեգո Գոդին, Ֆիլիպե Լուիս, Գաբի, Աուգուստո Ֆերնանդես (Յաննիկ Կարասկո, 46), Սաուլ Նյիգես, Կոկե, Անտուան Գրիզման, Ֆերնանդո Տորես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում