00:02  ,  29 մայիսի, 2016

«Հալ Սիթին» նվաճեց Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր

Չեմպիոնշիփից ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի վերջին՝ երրորդ ուղեգիրը նվաճեց «Հալ Սիթին»:

Առաջին դիվիզիոնում 3-6-րդ տեղերը գրաված թիմերի միջեւ անցկացված մրցաշարի եզրափակիչում «Հալ Սիթին» Լոնդոնի «Ուեմբի» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթեց «Շեֆիլդ Ուենսդեյին»:

«Հալ Սիթին» Պրեմյեր լիգայից դուրս էր մնացել նախորդ մրցաշրջանում:

Ավելի վաղ Չեմպիոնշիփից Պրեմյեր լիգայի ուղեգի էին նվաճել «Միդլսբրոն» ու «Բարնլին»: Այս տարի Անգլիայի ուժեղագույնների լիգան լքել են «Աստոն Վիլան», «Նյուքասլն» ու «Նորվիչը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում